Posted in Uncategorized

Հացավանյան

 

10. 06. 2018թ.
Կոտայքի մարզ, Հացավան գյուղ:
Ընտանեկան Հավաք:
Նկարները իմ օբյեկտիվից:

Advertisements
Posted in Uncategorized

Ծեսն ընտանիքում. մանկապարտեզ-ընտանիք համագործակցություն

_MG_2564

 

Ղեկավար՝հյուսիսային դպրոց-պարտեզի դաստիարակ
Անուշ Ավետիսյան

35129648_10156416044744568_5111906080410042368_nՆախաբան  .  .   .   .  .   .   .  .   .   .  .  . .   .  .   .   .  .      2 էջ.
Հիմնականմաս.   .   .  .   .   .   .   .  .  .  .  .   .   .  .   .   .   6 էջ.
Զատկիծես, ընտանեկանծես.   .   .  .   .   .   . .   .  .   .  6 էջ.
Օգտագործված գրականության ցան  .  .   .  .   .   .   12էջ.

Երևան 2018թ.

Նախաբան

Աշխատանքում ներկայացված է կոնկրետ աշխատանք երեխայի և դաստիարակի միջև: Դաստիարակի դերը շատ կարևոր է երեխային դաստիարակելու, հետաքրքրությունները բացահայտելու, թերությունները նկատելու, երեխայինին քուրույնության մղելու մեջ: Այստեղ հստակ ներկայացվում է, թե ինչպիսի կետեր են զարգացնում երեխային, ինչն է նրան գրավում: Նախադպրոցականի ճանաչողական հետաքրքրությունները բավարարելու համար դաստիարակը պետք է այնպիսի միջավայր ստեղծի, որ նախադպրոցականը ինքուրույն գործելու իրավունք ունենա:
Ըստ Մարիա Մոնտեսորիի (իտալացի բժիշկ և ուսուցիչ էր․ծնվել է 1870-ին, մահացել 1952-ին. Մոնտեսորին առանձնանում էր իր ինքնատիպ կրթական մոտեցումներով: Նա ամենից շատ կարևորում է րերեխայի ազատությունն ու ընտրության իրավունքը: Նրա կրթական մոտեցումներով հիմնված կենտրոնները գործում են ամբողջ աշխարհում), պետք է հրաժարվել ավանդական սեղան-աթոռներից, դրանց փոխարեն լինեն շարժական աթոռ-սեղաններ, ոպեսզի երեխան կարողանա հանգիստ տեղավորելայնտեղ, որտեղ կամենա: Երեխան կարող է զբաղվել այն գործ-խաղով, որով ցանկանա, և դաստիարակը պետք է օգնի ընտրության հարցում, ոչ թե պարտադրի: Մոնտեսորիի միակ օրենքը, որը պարտադիր էր, աշխատանքի ավարտից հետո բոլոր իրերի հավաքելն է և տարածքի մաքրումը։ Մանկավարժության այս ձևը շատ կարևոր է, որ կիրառվի բոլոր մանկապարտեզներում բոլոր դաստիարակների կողմից: Այսպես երեխան ձեռք է
բերում ինքնուրույնություն, դառնում է անհատ` իր կարծիքի տերը, իր գործողությունների, մտքերի, սխալների տերը: Երեխան իրեն զգում է, այսպես ասած, իրա փսեի մեջ, իր տան մեջ: Դաստիարակի երկրորդ կարևոր գործն է երեխայի համար նախակրթարանում ապահովել այնպիսի մթնոլորտ և երեխայի ժամերը լցնել այնպիսի հետաքրքիր գործունեությամբ, որ փոքրիկը սիրով հաճախի մանկապարտեզ:

17-րդ դարի չեխ ականավոր մանկավարժ, դասախոս Յան Կոմենսկին ընդգծում էր, որ «պետք է երեխայի մեջ սեր արթնացնել ուսման նկատմամբ՝ օգտագործելով զգացմունքները, գիտակցությունը և հավատը»: Պեստալոցցիի կրթամանկավարժական տեսությունն ընդհանուր առմամբ հանգում էր հետևյալ սկզբունքներին․
• Ցանկացածուսուցում պետք է հիմնված լինի դիտարկման ու փորձի և դրանից հետո միայն վերջիններիս հիմանվրաարված ընդհանրացումների ու եզրակացությունների վրա։
• Ուսուցման գործընթացի հիմքում պետք է  լինի մասնավորից դեպի ընդհանուրը աստիճանականանցումը։
• Ուսուցման հիմքը դիտողականությունն է․ առանց դրա հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել, զարգացնել մտածողությունն ու խոսքը։
• Անհրաժեշտ է պայքարել խոսքի մակաբույծ դրսևորումների (վերբալիզմ), վերացական ու ճոռոմ արտահայտվել (գրել, խոսել) սովորեցնող կրթության դեմ, որն «ընդունակ է միայն դատարկ շատախոսներ ձևավորել»։
• Ուսուցումը պետք է նպաստի գիտելիքների կուտակմանը, և միևնույն ժամանակ զարգացնի սովորողի մտավոր ունակությունները, մտածողությունն ու դատողունակությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Նախադպրոցական կրթության այլ ընտրանքային ծրագիր` ուսումնական պարապմունքների, ուսուցման և դաստիարակության կազմակերպման ձեւերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող նախադպրոցական կրթական ծրագիր, որն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշով սահմանված արդյունքները. հեղինակային նախադպրոցական կրթական ծրագիր` այլ ընտրանքային նախադպրոցական կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով  ճանաչված(վկայագրված) է  որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված եւ ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմն ի(մարմինների) կողմից. փորձարարական նախադպրոցական կրթական ծրագիր` սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված այլ ընտրանքային նախադպրոցական կրթական ծրագիր, որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը եւ ներդրումը. նախադպրոցական կրթական ծրագիր, որը նպատակաուղղված է հիմնական ծրագրերից դուրս երեխաների նախասիրությունների, զարգացման պահանջների բավարարմանը:

32359588_459077797861265_2457681076768735232_n

Ծեսը ընտանիքում. հիմնական մաս:

Posted in Uncategorized

Հարցաշար. Դիպլոմային աշխատանք

32674528_459079831194395_854763049557426176_n

Ներկայացնել-մեկ-ծեսի-կարագրություն-նշելով-երեխաերի-դերը-այդ-ծեսում.
Ներկայացնել-խաղի-դերը-դերախաղն-ու-նշանակությունը-երեխայի-կյանքում.
Ծեսի-նշանակութըունը-երեխաների-գեղագիտական-դաստիարակության-գործընթացում.
ԽԱՂԵՐ
Երեխայի-երաժշտական-դաստիարակչություն.

Posted in Uncategorized

Վիճակի տիկնիկ

31968085_456760484759663_9145580257749762048_n

Ծիսական ամենագեղեցիկ տիկնիկներից է Համբարձման տոնի տիկնիկը` Վիճակի Արուսը: Համբարձումը ևս մեր ցնծագին տոներից էր: Տոնածիսական արարողությունները սկսվում էին տոնի նախորդ`չորեքշաբթի օրվանից: Այդ օրը աղջիկների մի խումբ գնում էր սար ու ձորից ծաղիկ հավաքելու: Եվ ոչ միայն ծաղիկ: Սափորի մեջ յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր էին վերցնում, յոթը ծաղկից`յոթ տերև ծաղիկ, յոթ հոսող ջրից` յոթ քար: Հավաքված ծաղիկներից մեծ քանակությամբ ծաղկեփնջեր էին սարքում, որպեսզի հաջորդ օրը բաժանեին: Պատրաստում էին նաև հատուկ մի ծաղկեփունջ, խաչի ձև տալով նրան, և անվանում էին Ծաղկամեր: Սա դրվում էր այն փարչի մեջ, որի մեջ հավաքել և լցրել էին յոթ աղբյուրից ջուր, յոթ ծաղկից տերև, յոթ աղբյուրից` ջուր: Այս ամենը միասին կոչվում էր Վիճակ: Վիճակի փարչի մեջ գյուղի չամուսնացած աղջիկները իրենց զարդերն էին լցնում`հաջորդ օրվա գուշակության ծեսի համար: Ծաղկամոր մյուս տեսակն է պճնված, զարդարված տիկնիկը` Վիճկի Արուսը: Աղջիկները վերցնում էին մի կանգուն երկարությամբ ճիպոտ, վերևի մասում կապում էին մի թզաչափ փայտիկ, արդյունքում  ստացվում էր խաչանման հարմարանք, որի վրա հագցնում էին կանացի զգեստներ, գլխի հարմարանք, նկարում էին քիթ, բերան, աչքեր, բերան, հոնքեր:

Continue reading “Վիճակի տիկնիկ”